Երևանում147 խաչմերուկներ հագեցած են տեսախցիկներով
Երեւանում 147 խաչմերուկներում և փողոցների առանձին հատվածներում տեղադրվել են տեսախցիկներ: Հանրապետության ճանապարհներին տեղադրվել է 166 արագաչափ: Դրանցից 81-ը՝ մայրաքաղաքում:
Նշենք, որ Ոստիկանության տվյալներով ՝ 2019 թվականի առաջին կիսամյակում մահացու ելքով կամ մարմնական վնասվածքներով դժբախտ պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1711-ից մինչեւ 2088-ի: Մահացածների թիվը 138-ից ավելացել է 159-ի: