Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 17-ին կմեկնարկի շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարն աշխարհի առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ։
Այս մրցաշարի անցած տարվա հաղթող, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Sinquefield Cup-ի վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել նաեւ Saint Louis Rapid & Blitz-ի պարգեւատրության արարողությունը։ Հաղթողի կոչումը երկրորդ անգամ նվաճել էր Լեւոն Արոնյանը։