Չինաստանը որոշել է դադարեցնել Վենեսուելայից նավթ գնելը․ Bloomberg
Չինական ազգային նավթագազային ընկերությունը (CNPC) Վաշինգտոնի՝ Կարակասի դեմ պատժամիջոցների պատճառով 5 մլն բարել նավթը լցանավեր բեռնելը չեղարկելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ առնվազն տասը տարի Պեկինը չի հրաժարվել Կարակասի նկատմամբ իր պարտականություններից։ Օգոստոսին նավթ գնելուց հրաժարվելը չի նշանակում, որ Չինաստանը Վենեսուելայից այլևս նավթ ձեռք չի բերի։