«Հոլիվուդյան դահիճը» մեղավոր է ճանաչվել երկու սպանությունների մեջ
ԱՄՆ-ի բնակիչ Մայքլ Գարգիլոն, որն ավելի հայտնի է որպես «հոլիվուդյան դահիճ», նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի երկու սպանությունների մեջ: Այս որոշումը կայացվել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանի ատենակալների կոլեգիայի կողմից:
Հաղորդվում է, որ, այսպես կոչված, «հոլիվուդյան դահիճի» զոհերից է դարձել երիտասարդ ուսանողուհին, որն այդ ժամանակ հանդիպում էր հայտնի դերասան Էշթոն Քաթչերի հետ: Գարգիլոն այդ հարձակումը կատարել է հենց այն ժամանակ, երբ աղջիկը պատրաստվում էր ժամադրության գնալ հայտնի դերասանի հետ: Մարդասպանը դանակի ավելի քան չորս տասնյակ հարված է հասցրել աղջկան:
Դատարանի դահլիճում մեղադրյալը ժպտացել է, լսելով իր դատավճիռը: «Սերիական մարդասպան, որի սրտի փոխարեն սառցե քար է»,- այսպես է բնութագրել Գարգիլոյին դատախազը ատենակալների առաջ իր եզրափակիչ ելույթում:
Տղամարդու փաստաբանների խոսքերով, նա ամբողջովին ժխտել է սպանությանը իր մասնակցությունը: Նրանք պնդել են, որ չկա գեթ մեկ ապացույց, որ Գարգիլոն գտնվել է հանցագործության վայրում, որի կատարման համար նրան մեղավոր են չճանաչել: