1500 մետր բարձրությունից ընկնելուց հետո կինը հրաշքով է փրկվել
Կանադայում կինը հրաշքով է փրկվել 1500 մետր բարձրությունից ընկնելուց հետո: Ինչպես հաղորդում է CBC-ը՝ պարաշյուտով թռիչքներ կատարող 30-ամյա կնոջ մոտ հերթական թռիչքի ժամանակ չի բացվել պարաշյուտը:
Նա ընկել է 1524 մ բարձրությունից ծառերի ճյուղերի վրա: Եւ չնայած նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ՝ ներառյալ կոտրված ողերը, կյանքի համար վտանգավոր տրավմաներ նրա մոտ չեն գրանցվել: