Telegram-ում թմրավաճառների խոշոր ցանց ստեղծելու մեջ կասկածբողը փախել է ուկրաինական ոստիկանությունից
Իսրայելի քաղաքացի Ամոս Դով Սիլվերը, որը կասկածվում է Telegram-ում թմրավաճառների խոշոր ցանց ստեղծելու մեջ, փախել է ուկրաինական ոստիկանությունից՝ նրան Իսրայելի ոստիկանությանը հանձնելուց առաջ: Այդ մասին հայտնում է Times of Israel պարբերականը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը:
Իսրայելի ոստիկանությունը հաղորդել է, որ օգոստոսի 15-ի երեկոյան ուկրաինացի իրավապահները դով Սիլվերին բերել են Բորիսպոլի օդանավակայան:
Մետաղորսիչի շրջանակից անցնելուց առաջ նրանից հանվել է էլեկտրոնային ձեռնաշղթան, որից հետո նա անմիջապես փախուստի է դիմել: Վերջին անգամ նրան տեսել են օդանավակայանի Duty Free-ում:
Ուկրաինացի ոստիկանները մի քանի ժամ խուզարկել են օդանավակայանը, բայց այդպես էլ փախուստի դիմած տղամարդուն չեն հայտնաբերել: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ կապի մեջ է ուկրաինացի գործընկերների հետ և հետևում է Դով Սիլվերին բերման ենթարկելու փորձերին:
Ամոս Դով Սիլվերը կասկածվում է «Telegrass» առցանց ցանց ստեղծելու մեջ, որի միջոցով նա, իբր, մարիխուանա է տարածել: Գարնանը նա կալանավորվել է Կիևում: