Երևանում կոտրել ու թալանել են հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակիցաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք քարով կոտրել են Հրազդանի կիրճում կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել պայուսակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, բանկային քարտեր, որից որոշ ժամանակ անց ավտմեքենայի տերը հատուկ կապի մջոցով նկատել է, որ ծալապակասը կա ծալապակասները Սարյան փողոցի փոստից կանխիկացնելով՝ գումար են դուրս գրում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, ու ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
SHAMSHYAN.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ տարիներ առաջ Դավիթաշեն վարչաան շրջանում նույն եղանակով թալանել էին Մ. Խուրշուդյանի ավտոմեքենան ու հիմա ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կամ էլ գողներն իրնեց տեղն արել են: