Ես գոհ եմ իմ խաղացողներից. Զիդան
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է պատասխանել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերների մասին հարցին։
«Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է։ Մենք պետք է հարգենք այդ փաստը։ Ես գոհ եմ իմ խաղացողներից։
Նեյմարը «Ռեալի» խաղացող չէ։ Կարեւոր են այն խաղացողները, որոնք հիմա մեզ հետ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» բացառել է օգոստոսի 8-ից հետո որեւէ խաղացողի վաճառքը։ Այդ օրը տրանսֆերային պատուհանը փակվել է Անգլիայում եւ ակումբները դրանից հետո չեն կարող գրանցել նոր խաղացողների։
Նեյմարի տրանսֆերը «Ռեալ» դեռ իրատեսական է, սակայն բրազիլացի խաղացողը նախընտրում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին։