Gipsy Kings Family-ի մենակատար Ջոզեֆ Ֆարգիերը ելույթ ունեցավ Երևանում (Տեսանյութեր)
Gipsy Kings Family-ի մենակատար, հայտնի երաժիշտ Ջոզեֆ Ֆարգիերը երեկ` օգոստոսի 15-ին, առաջին անգամ համերգով հադես եկավ Երեւանում: Երաժիշտն ու նրա թիմը հայ երկրպագուների համար երգեցին Cafe 15 սրճարանում: Հանրահայտ երգչի երեւանյան համերգին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, եւ դուստրը` Մարիամ Փաշինյանը:
Ջոզեֆ Ֆարգիերը հայ երաժշասերների համար կատարեց հայտնի ստեղծագործություններից` «տանելով» նրանց իր ռիթմերի ետեւից: Պարեր, ծափեր, ձայնակցություններ եւ բարձր տրամադրություն` Երեւանում երեկ իսպանական կրքեր էին. հնչում էր ֆլամենկո, գնչուական եւ արաբական երաժշտություն:
Ի դեպ, օրեր առաջ Ֆարգիեն Երեւանում ՀՀ վարչապետի կնոջ, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ ացելել է Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոն, որտեղ հանդիպել է երիտասարդ պացիենտների հետ եւ նրանց նվերներ մատուցել: Երաժիշտները չեն սահմանափձակվի միայն երեւանյան ելույթով: Օգոստոսի 17-ին նրանք ելույթ կունենան նաեւ Հանքավանում: