Կրկին լարված իրավիճակ Քաղաքապետարանի շենքի դիմաց. Սոնա Աղեկյանը կրկին բերման ենթարկվեց
Երևանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի և նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ և հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց և ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։