Amazon-ը չվաճառված իրերը կտրամադրի բարեգործությանը
Amazon ընկերությունը հայտարարել է Fulfillment by Amazon (FBA) Donations բարեգործական նախաձեռնության մասին։ Դա թույլ կտա համապատասխան կազմակերպություններին ստանալ չվաճառված և վերադարձված ապրանքները ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պահեստներից:
Մենք գիտենք, որ սննդամթերքի հանձնումը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, փոխում է իրենց կյանքը և ամրապնդում տեղական համայնքները: Մենք ուրախ ենք տարածելու այս ծրագիրը մեր ծառայություններից օգտվող վաճառողների շրջանում՝ ասվում է ընկերության բլոգում:
Ծրագրի լրացուցիչ նպատակը թափոնների կրճատումն է, քանի որ վաճառողները կստանան ապրանքի մնացորդներից ազատվելու ավելի էկոլոգիապես մաքուր և էժան միջոց: Ծրագիրը կսկսի գործել 2019-ի սեպտեմբերի 1-ից:
LIVE NOW
Միացնել ուղիղ հեռարձակումը
ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ
Live. «Առաջին լրատվական»