Թուրքիայի հյուրանոցները չեն պատրաստվում հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից
Միջերկրական ծովի հյուրանոցների սեփականատերերի միության ղեկավար Էրքան Յագջըն հայտարարել է, որ հյուրանոցները չեն պատրաստվում հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից, քանի որ դա զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ նա այդպիսի հայտարարություն է արել տվյալ չափանիշը չեղարկելու թուրք վաճառականների խնդրանքից հետո։
Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայի հյուրանոցներին պարտավորեցնել հաճախորդների սպասարկման որևէ համակարգ կիրառել։ Նա նշել է, որ տվյալ համակարգը ստեղծած շուկան կարող է որոշել այն հաջողակ է, թե՞ ոչ։ Ղեկավարը հստակեցրել է, որ «ամեն ինչ ներառված»-ը երկրում մեծ պահանջարկ է վայելում։
«Իսկ դա նշանակում է, որ կգործեն այդ համակարգն օպտիմալ համարող հյուրանոցները»,-հավելել է Յագջըն։