Գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի Սևան քաղաքի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 176, 178, 180, 187 բազմաբնակարան շենքերի, Ձկնորսների փողոցի առանձնատների, լճի ափամերձ գոտում գտնվող «Մարիա Ռեզորթ», «Օրսետտո» հանգստյան գոտիներից մինչև «Հարսնաքար» հանգստյան գոտի տեղակայված հանրային կազմակերպությունների, Սևանի շաքարի գործարանի, «Անդրանիկ Վահագն» և «Էներգո Սերվիս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար՝ հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: