Լիոնել Մեսին մարզվում է անհատական ծրագրով (տեսանյութ)
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին մարզվում է անհատական ծրագրով։ Արգենտինացի հարձակվողը վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 16-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։ Մեսին չի մասնակցի։
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։