Գավր նավահանգստում առգարվվել է մեկ տոննայից ավելի կոկաին
Գավր նավահանգստում առգարվվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով մեկ տոննայից ավելի կոկաին: Ֆրանսիայում այս տարի սա մաքսանենգ ապրանքի ամենախոշոր կալանքն է, փոխանցում է Euronews-ը:
Պետական բյուջեի եւ քաղաքացիական վարչակազմի նախարար Ժերալդ Դարմանենը շնորհավորել է Գավրի մաքսատան աշխատողներին եւ Ազգային մաքսային հետախուզական վարչությանը «ավելի քան 1 տոննա կոկաինի» առգրավման համար՝ հիշեցնելով, որ թմրանյութի այսպիսի խոշոր խմբաքանակի առգրավումը հանցավոր ընկերակցությանը կզրկի 74 մլն եվրո ծավալի եկամուտից:
Բեռը կալանավորվել է Գավր նավահանգստի տերմինալներից մեկում արմավի միջուկով բեռը ստուգելիս, որը Ֆրանսիա էր ժամանել Էկվադորից Անտվերպենի նավահանգստով:
«Ստուգման ժամանակ հայտնաբերվել է կոշտ գործվածքից 15 պարկ, որոնք պարունակում էին մաքսանենգ ճամապարհով բերված պատրաստուկ: Բեռի խմբաքանակից առգրավվել է ընդհանուր 1,066,5 կգ կոկաին»,- նշված է ֆրանսիական իշխանությունների հաղորդագրության մեջ: