ՃՏՊ Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին. վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկել փոսը. կա 5 վիրավոր
Ս.թ.օգոստոսի 14-ին ժամը 13:50-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1980թ. ծնված Ն. Ս-ն վարելով նույն շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Դ-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը դուրս եկել երթեւեկելի մասից դեպի ձախ եւ ընկել ճամփեզրում առկա փոսը, ինչի հետեւանքով ինքը եւ ուղեւորներ, նույն շրջանի բնակիչներ՝ 1958թ.ծնված Լ. Ս-ն, 1988թ.ծնված Լ. Ս-ն, 2007թ.ծնված Ա. Ս-ն եւ 2009թ.ծնված Լ. Ս-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ նախարարոթյունը:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: