Հաջորդ շաբաթ կմեկնարկի Վանաձորի ստադիոնի վերակառուցումը
Վանաձորի «Լոռին» հայտարարություն է տարածել Վանաձորի քաղաքային ստադիոնի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ:
«Սիրելի երկրպագուներ, վերջին շրջանում ձեր կողմից շատ են հարցերը Վանաձորի քաղաքային ստադիոնի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ։ «Լոռին», շարունակելով կարեւորել անմիջական կապը երկրպագուների հետ, լավ լուրեր ունի։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացել է վերջնականապես լուծել թղթաբանական խնդիրները վերակառուցման հետ կապված, եւ ինտենսիվ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։
Մենք, ինչպես մեր երկրպագուները, անհամբեր սպասում ենք բոլորիս հարազատ ստադիոնում «Լոռիի» նորամուտը նշելուն»,- ասված է հայտարարության մեջ: