Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականների պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Operativ լրատվականին տեղեկացրել են, որ Արսեն Գասպարյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Ղարիբյանը ևս 2019 թվականի սեպտեմբերի 2-ից կազատվի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,–ասված է վարչապետի որոշման մեջ։