Արժանի էինք այս հաղթանակին. Վարդան Մինասյան
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմն արժանիորեն է դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:
«Իհարկե, մենք արժանի էինք այս հաղթանակին: Մենք տակտիկապես ճիշտ գործեցինք և երկու խաղակեսերում էլ պահպանեցինք տեմպը», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:
Վերջինիս խոսքով՝ թիմը դեռևս ոչ մի տեղեկություն չունի հաջորդ մրցակցի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոնի մասին: