52-ամյա բրիտանուհի կարող է գրկել իր աղջկան 3D տպիչով տպված կրծքավանդակի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունից հետո
52-ամյա բրիտանուհի Լինդա Էդվարդսը, վերջապես, կարող է գրկել իր 1 տարեկան աղջկան 3D տպիչով տպված կրծքավանդակի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունից հետո:
The Daily Mail-ը հաղորդում է, որ Լինդայի կրծքավանդակը վնասվել էր 2016-ի նոյեմբերին սրտի ստենտավորման վիրահատության ժամանակ:
Հետագա տարիների ընթացքում նա ստացված վնասվածքի պատճառով սարասփելի ցավ էր զգում:
Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ օրերից մի օր նա վիրաբույժ Էհաբ Բիշայի մասին վավերագրական ֆիլմը դիտեց, որը 3D տպիչով տպված կրծքավանդակի փոխպատվաստում էր իրականացնում:
Արդյունքում Լինդան դարձավ Բրիտանիայի 3-րդ եւ աշխարհի 5-րդ պացիենտը, որին բացառիկ վիրահատություն է արվել:
Այն անցկացվել է հուլիսի 16-ին Բիրմինհեմի համալսարանական հոսպիտալում:
Վիրահատական միջամտությունից մեկ ամիս ամց Լինդան ի վիճակի է ձեռքերի վրա պահել իր մեկ տարեկան թոռնուհուն՝ Սիենային:
Կինը դեռեւս ստիպված է ցավազրկող դեղեր ընդունել, սակայն լի է լավատեսությամբ եւ նպատակներ է ծրագրում:
«Ես կարողանում եմ թոռնուհուս ձեռքերիս վրա պահել եւ դա աշխարհի լավագույն զգացղությունն է», - նշում է նա: