Ջավախքում միանգամից 3 բնակելի տուն է այրվում
Սամցխե-Ջավախք մարզի Ադիգենի մունիցիպալիտետի Վալե գյուղում միանգամից 3 բնակելի տուն է այրվել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը:
Տեղում աշխատանք են սկսել իրականացնել 6 հրշեջ մեքենաներ եւ 30 հրշեջ փրկարարներ:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մասնավոր տանն ու տարածվել հարևան երկու տների ու շինությունների վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: