Հնդկաստանում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 225-ի
Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով զոհվել է ոչ պակաս 225 մարդ, որոնք առաջացրել էին հզոր մուսոնային տեղատարափ անձրևները: Չորեքշաբթի India Today ամսագրի կայքը հայտնում է, որ վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային և արևմտյան ափերը:
Պարբերականի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ից հարավային Կերալա և Կարնատակա նահանգներում զոհվել է համապատասխանաբար՝ առնվազն 88 և 54 մարդ, իսկ արևմտյան Մահարաշթրա և Գուջարաթ նահանգներում՝ 49 և 31 մարդ: Եվս 3 մարդ զոհվել է հարևան տարածքներում:
Օդերևութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին ուժեղ անձրևները կշարունակվեն: