ԱՄՆ-ի հետ քաղաքական շփումների պակաս չկա. Հայաստանի ԱԳ նախարար
ԱՄՆ-ի հետ քաղաքական շփումների պակաս չկա: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ի պատասխան ՄԱԿ նստաշրջանին մասնակցելու համար վարչապետի ԱՄՆ առաջիկա այցի եւ հանդիպումների շրջանակի մասին հարցին՝ ԱԳ նախարարը ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում ամերիկյան կողմի հետ շփումների վրա: Նախարարի խոսքով՝ դրանք հայկական կողմին սկզբունքորեն բավարարում են, իսկ բարձր մակարդակի հանդիպումներն օրակարգում են: Աշխատանքը շարունակվում է, հարցերը քննարկվում են, արձանագրեց նախարարը:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ օգնության կրճատման հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ հարցը, ինչպես տեղի է ունենում ամեն տարի, ներկայացվել է ներկայացուցիչների պալատի, Սենատի եւ նախագահի աշխատակազմի քննարկմանը: Հարցն առայժմ քննարկումների փուլում է, նշեց նախարարը: