Կրուիզային նավերին արգելել են մտնել Վենետիկի կենտրոն
Կրուիզային նավերին արգելել են մտնել Վենետիկի պատմական կենտրոն: 2020թ. նավերի մեկ երրորդը կկառանվի քաղաքից հեռու գտնվող նավահանգիստներում, հաղորդում է Nat-geo-ն:
Ապագայում դրանց համար նոր նավահանգիստ կկառուցեն, որի վայրը կընտրեն բնակիչները:
Տեղական իշխանությունները նման քայլի են դիմել հունիսին տեղի ունեցած դեպքից հետո, երբ MSC Opera կրուիզային նավը բախվել է տուրիստական ջերմընթաց նավի հետ, ինչի հետևանքով 5 մարդ է տուժել:
Տեղաբնակները դեմ են հանդես եկել Վենետիկյան լագունայում կրուիզային նավերի մուտքին: Նրանք Սան Մարկոյի հրապարակում ակցիա են կազմակերպել: Ցուցարարները պնդում են, որ նավերը փլուզում են տների հիմքն ու կաթվածահար անում քաղաքի երթևեկությունը: