ՖԻՖԱ-ն տուգանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» կանոնների խախտումների համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) տուգանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» անչափահաս (մինչեւ 18 տարեկան) ֆուտբոլիստների տեղափոխությունների եւ գրանցման հետ կապված կանոնների խախտումների համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթին» ստանձնել է պատասխանատվությունը եւ կվճարի 370 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք։
Սպասվում էր, որ այս խախտումների համար «Մանչեսթեր Սիթին» կզրկվի առաջիկա մեկ կամ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների գրանցելու իրավունքից։