Երևանում բախվել են Opel Astra և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները. կա 3 տուժած (Տեսանյութ և լուսանկարներ)
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Opel Astra և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրավոր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Գրիշա Ն-ի վարած Opel Astra մակնիշի և 31-ամյա Արարատ Չ-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Opel-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված հատվածում։ Բախման հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են ցուցաբերել քաղաքացիները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։