Դավթաշենում 30–ամյա երիտասարդը կրակոց է արձակել
Օգոստոսի 11–ի գիշերը կրակոցներ են հնչել Դավթաշենում։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ օգոստոսի 12–ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, թե գիշերը Դավթաշենի 1–ին թաղամասի բակերից մեկում կրակոցի ձայն է լսվել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30–ամյա բնակիչներից մեկը իրենց շենքի բակում գտնվող ամառային տաղավարում «Սայգա» տիպի որսորդական հրացանի մաքրման աշխատանքներ կատարելիս, մոռանալով փողում փամփուշտի առկայության հանգամանքը, կատարել է ստուգողական կրակոց և վնասել տաղավարի տանիքը։
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։