«Բարսելոնան» ցանկանում է Կոուտինիոյին ներառել Նեյմարի տեղափոխության գործարքում
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տարբերակներ է փնտրում ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունն իրականացնելու համար:
Կատալոնական ակումբը Ֆրանսիայի չեմպիոնին առաջարկել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին և ևս 60 միլիոն եվրո: «Բարսելոնան» պատրաստ է առաջարկվող գումարը հասցնել մինչև 80 միլիոն եվրոյի, հայտնում է Sport.es-ը:
Սպասվում է, որ օգոստոսի 15-ին Նեյմարի տեղափոխությունը քննարկելու նպատակով կհանդիպեն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆին:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամառը՝ «Բարսելոնա»-ից: Ֆրանսիական ակումբը 27-ամյա հարձակվողի տեղափոխության համար վճարել է222 միլիոն եվրո: