Սևանա լճի «Լագունա լողափ»-ում երեկ ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը Տավուշի մարզից էր, Սևանա լիճ էին գնացել ընտանիքով` հանգստանալու. Մանրամասներ ողբերգական դեպքից
Սևանա լճի «Լագունա լողափ»-ում երեկ ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը Տավուշի մարզից է եղել, Սևանա լիճ էին գնացել ընտանիքով` հանգստանալու նպատակով: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Սևանի ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
«25-ամյա երիտասարդը և 13-ամյա երեխան հեծանվանավակով են եղել: Նրանք մոտ 50 մետր ափից հեռացել են, հավանաբար ցանկացել են լողալ, երբ դեպքը տեղի է ունեցել: Ջրի խորությունը այդ վայրում 2 մետր է եղել, երևի լողալ չեն իմացել»,- ասել է Արմեն Ճզմաչյանը:
Նրա խոսքով` 13-ամյա երեխային ափից են օգնության հասել:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, թե Սևանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացի, նրա հետ եղել է 13-ամյա երեխա: