Ուրուգվայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: