Օգոստոսի 14-ին Թբիլիսիում հայ ֆուտբոլասերներին կտրամադրվեն խաղի անվճար տոմսեր
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 14-ին Թբիլիսիում կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սաբուրթալոյի» դեմ։
«Արարատ-Արմենիան» ֆան ակումբի ներկայացուցիչների (շուրջ 100) եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար օգոստոսի 14-ին կկազմակերպի անվճար ուղեւորություն Թբիլիսի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 14-ին Թբիլիսիում հայ ֆուտբոլասերներին կտրամադրի նաեւ խաղի անվճար տոմսեր։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Արարատ-Արմենիայի» ֆան-ակումբի ներկայացուցիչների միջոցով՝ FC Ararat-Armenia Fan Club-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին գրելով կամ +374 98 774 875 հեռախոսահամարով: