Պարսից ծոցի պետություններն ունակ են ինքնուրույն ահահովել անվտանգությունը. Իրաքի ԱԳՆ
Իրաքն ու Պարսից ծոցի արաբական պետությունները ծոցում անվտանգության ապահովման համար արտասահմանյան ուժի կարիք չունեն, քանի որ դա միայն կուժգնացնի տարածաշրջանային լարվածությունը: Այս մասին Twitter-ում գրել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ ալ-Հաքիմը՝ հավելելով, որ տարածաշրջանային պետություններն ունակ են ինքնուրույն ահահովել ռազմավարական ջրային ուղու անվտանգությունը, հաղորդում է AP-ը:
Այդպիսով Հաքիմը պատասխանել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ հրամանատարության ներքո ռազմածովային առաքելության ստեղծման մասին ԱՄՆ վարչակազմի ջանքերին: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ միանում է առաքելությանը: ԱՄՆ այլ դաշնակիցներ դեռեւս չեն արձագանքել:
Ալ-Հաքիմը նշել է, որ այդ առաքելությանն Իսրայելի մասնակցությունն անթույլատրելի է: