«Քաղաքում լուրեր են պտտվում , որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել, կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք». Ռուսլան Բաղդասարյան
«Հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել, հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել աղբամաններ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
«Քաղաքում լուրեր են պտտվում , որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է։ Չեմ կասկածում ՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել , հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել, որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։ Կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք ։ Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին, ապա դա ընդամենը կոռուպցիա է»,- գրել է նա: