«Արսենալը» ներկայացրել է ակումբի պահեստային համազգեստը (Տեսանյութ և լուսանկարներ)
Լոնդոնի «Արսենալը» օգոստոսի 12-ին պաշտոնապես ներկայացրել է ակումբի պահեստային համազգեստը՝ նախատեսված 2019/2020 մրցաշրջանի համար:
«Արսենալի» նոր համազգեստը մուգ կապույտ երանգի մեջ է:
Նոր համազգեստը ներկայացնող ֆուտբոլիստների թվում է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: