Վթարային ջրանջատում Սիսիանում ժամը 11.00-21.00 ժամանակահատվածում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Գետափ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: