«Բարսելոնայի» դարպասապահը բաց կթողնի 1 ամիս
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտու Նետոն վնասվածք է ստացել ԱՄՆ-ում տեղի ունեցած «Նապոլիի» հետ խաղից առաջ, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Նապոլիի» հետ խաղին նախորդած մարզման ընթացքում Նետոն վնասել է ձախ դաստակը, որի ապաքինման համար կպահանջվի շուրջ 5 շաբաթ:
Նետոն «Բարսելոնայի» կազմը համալրել է ընթացիկ ամռանը: Իսպանիայի չեմպիոնը բրազիլացի դարպասապահի տեղափոխության դիմաց «Վալենսիային» վճարել է 35 միլիոն եվրո:
«Բարսելոնան» հաղթանակ էր տարել «Նապոլիի» հետ խաղում 4:0 հաշվով: