Բրեդ Փիթն ասել է, թե անցյալի որ ֆիլմում կուզեր նկարահանվել (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթն ասել է, թե անցյալի որ ֆիլմում կցանկանար նկարահանվել: Նա խոստովանել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» (1972) ֆիլմում նկարահանվելու ցանկության մասին:
«Անմիջապես հիշեցի «Վերջին տանգոն Փարիզում». հետաքրքիր է, ինչպես է դա ինձ բնութագրում»,- դերասանը պատասխանել է այն հարցին, թե անցած տարիների որ ֆիլմում կցանկանար խաղալ:
Փիթը հարցազրույց է տվել Մարգո Ռոբիի հետ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ: Դերասանուհին խոստովանել է, որ չի դիտել Բերտոլուչիի ֆիլմը, իսկ Փիթը նշել է, որ ֆիլմը, որտեղ խաղում էր Մարլոն Բրանդոն, ծանր է:
«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմը առաջադրվել է «Օսկարի» «տղամարդու լավագույն դերակատարում» և «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում, ինչպես նաև երկու «Ոսկե գլոբուսի»: