Ժոզե Մոուրինյոն նշել է Անգլիայի առաջնության չեմպիոնության գլխավոր հավակնորդներին
Sky Sports-ի ֆուտբոլային փորձագետ Ժոզե Մոուրինյոն նշել է Անգլիայի առաջնության չեմպիոնության գլխավոր հավակնորդներին։
«Այս տարի տիտղոսին հավակնում է չորս թիմ․ «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» եւ «Սիթիի» երկրորդ կազմը։ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմից դուրս մնացած ֆուտբոլիստներին ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ նրանց երկրորդ կազմը եւս կարող է պայքարել չեմպիոնության համար»,- ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելուց հետո Մոուրինյոն չունի մարզչական աշխատանք, թեեւ բազմիցս նշել է, որ ցանկանում է վերսկսել կարիերան։