Գրան Կանարիա կղզում հրդեհի հետևանքով այրվել է 1000 հա հողատարածք
Իսպանիայի իշխանությունները պայքարում են հրդեհի դեմ, որը բռնկվել է Գրան Կանարիա կղզում, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ հրդեհի արդյունքով այրվել է 1000 հա հող, ինչի հետեւանքով տարհանվել է 1000 մարդ:
Կանարյան կղզիների տարածաշրջանային կառավարման մարմիններում հայտնել են, որ տարերքի դեմ պայքարում է 200 հրշեժ եւ 10 միավոր ավիացիոն տեխնիկա:
Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:
Իսպանական RTVE հեռուստաալիքը հաղորդում է, որ մարդկանց տարհանումը կատարվել է հնարավոր առավելագույն զգուշավորությամբ, իսկ տները չեն տուժել: