Ամերիկյան Ford Motor ընկերությունը ստեղծում է նոր կենտրոններ Չինաստանում
Ամերիկյան Ford Motor ընկերությունը պատրաստվում է ստեղծել արտադրության գիտահետազոտական կենտրոն եւ օպերացիոն կենտրոն Չինաստանի արեւելքում գտնվող Ցզյանսու նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։
Երկու կենտրոնները ստեղծվելու են 2017 թվականից Նանկինում գործող ինժեներահետազոտական կենտրոնում, որը ներառված է ամբողջ աշխարհում ընկերության խոշորագույն արդյունաբերական եւ հետազոտական ինն օբյեկտների մեջ։ Չինաստանում Ford-ի ներկայացուցչականության ղեկավար Չեն Աննինի խոսքով՝ նոր կենտրոնները հիմք կլինեն տեղական շուկայում ընկերության հետագա զարգացման համար։
Առաջիկա երեք տարիների ընթացում ամերիկյան արտադրողը մտադիր է առաջարկել չինացի սպառողներին Ford եւ Lincoln մակնիշի շուրջ 30 նոր ավտոմեքենաների տեսակներ, որոնցից առնվազն 10-ը կունենան էլեկտրականության հիմքով աշխատող շարժիչներ։
Վերջին տարիների ընթացքում Նանկին քաղաքում տեղ են գտել ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք չինական եւ համաշխարհային դերակատարներ։ Այդ մեգապոլիսում ստեղծվել է ամբողջական արտադրական ցանց, որը ներառում է նաեւ գիտահետազոտական կենտրոններ, արտադրանքը սպառելու ուղիներ եւ լոգիստիկ ենթակառուվածք։ 2018 թվականին Նանկինում ավտոմեքենաների արտադրության ծավալը կազմել է շուրջ 900 հազար միավոր։