Իրանի առաջնորդը մահմեդականներին կոչ է անում դեմ գնալ պաղեստինյան «դարի գործարքին»
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասում է, որ պաղեստինաիսրայելական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի «դարի գործարքը» «հանցագործություն է ոչ միայն պաղեստինյան ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ»: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը և «նրա մանկլավիկները» անարդար գործարք են նախապատրաստում: «Մենք բոլորին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել այդ խորամանկ դավադրությունը խաթարելուն», – ասվում Ալի Խամենեիի՝ իր կայքում տեղադրված կոչում։
Հիշեցնենք, որ «դարի գործարքը» նախատեսում է մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ կատարել Պաղեստինում, ինչը հնարավորություն կտա երկրին՝ Իսրայելի թշնամուց վերածվել «խաղաղության և բարգավաճման» տարածքի: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը ոչինչ չի ասում երկրի հետագա կարգավիճակի մասին: Պաղեստինցիներն իրենք էլ մերժում են Վաշինգտոնի ծրագիրը. ըստ երևույթին՝ ծրագիրը չի ենթադրում Պաղեստինի՝ որպես անկախ պետության ստեղծում: