Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ...

Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախյան շարժման առաջին փուլ, այսինքն՝ «Միացում» կարգախոսին. Կայծ Մինասյան

«Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախյան շարժման առաջին փուլ, այսինքն՝ «Միացում» կարգախոսին, «Միացում»-ի քաղաքականությանն ու ռազմավարությանը։ Իր այս ուղերձով Փաշինյանն ուզում էր ասել, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններն են փոխվել, այլև փոխվել է ամբողջ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում, և դուք՝ ադրբեջանցիներ, դուք՝ Մինսկի խմբի համանախագահություն, պետք է այլևս հաշվի առնեք, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ռազմավարությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ փոխվել է․․․ Կա՛մ ճանաչում, կա՛մ միացում։ Ուրիշ ճար չկա։ Ամենաիրապաշտ մոտեցումը սա է՝ միացումը»։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ տեղի ունեցավ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Երևանի և Ստեփանակերտի միջև թվացյալ տարաձայնությունների և հակասությունների խորացման և Արցախում հասունացող ներքաղաքական ճգնաժամի խորապատկերին ոչ միայն սպասված էր, այլև կարելի է ասել՝ անհրաժեշտություն էր։ Եվ այս առումով Հայաստանի ղեկավարը, որն, ըստ էության, հանդես եկավ համազգային լիդերի դիրքերից, արդարացրեց սպասելիքները, նույնիսկ ասաց ավելին, քան շատերը սպասում էին։ Ծավալուն այս ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափեց համազգային նշանակության մի շարք կարևոր հարցեր ու խնդիրներ, և պարզ է, որ մեկ հարցազրույցը կամ վերլուծությունը չի բավարարի բոլոր այդ կետերին անդրադառնալու համար։ Վստահաբար, այն շաբաթներ շարունակ քննարկվելու է մամուլում։ Բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Համահայկական 7-րդ խաղերի առթիվ տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչած ելույթի հիմնական մեխը համազգային միասնության, համահայկական հեղափոխության գաղափարն էր, որը նա ամրապնդեց 1988-ի Արցախյան համաժողովրդական շարժման գլխավոր կարգախոսով՝ Մի-ա-ցո՜ւմ։ Փաշինյանն ընդգծեց, որ «համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ»։

Այս համատեքստում Փաշինյանի ամենատպավորիչ և առանցքային արտահայտություններից մեկը Արցախի մասին իր շեշտադրումն էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Եթե հաշվի առնենք տվյալ հայտարարության տեղը, ժամը և ընդհանուր համատեքստը, իրավիճակը, որում այն արվել է, ապա այն իսկապես շատ ուշագրավ է։ Այն, որ Արցախը Հայաստան է, դա գաղտնիք չէ ու գոնե մեր՝ հայության կողմից չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց սա ոչ թե շարքային գործչի կամ փորձագետի, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից, այն էլ Արցախի սրտում արված աննախադեպ հայտարարություն է։ Եվ ճիշտ է նկատում Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձանագրելով, որ «Ղարաբաղը հանձնելու» և «այլ մահացու մեղքերի» մեջ մեղադրվող վարչապետը առաջինն էր Հայաստանի ղեկավարներից վերջին տասնամյակների կտրվածքով, որ Ստեփանակերտում ասաց՝ «Միացում» և «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Բայց Ստեփանակերտում բարձր ամբիոնից նման շեշտադրումներ անելը մի շարք կարևոր հարցեր է առաջացնում, որովհետև Փաշինյանը մի կողմից խոսում է Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության բարձրացման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի համապետական ընտրություններին և իրեն չեն ընտրել վարչապետ, հետևաբար, ինքը բանակցային պրոցեսում կարող է խոսել միայն Հայաստանի Հանրապետության անունից։ Իսկ Արցախի ժողովրդին բանակցային գործընթացում պիտի ներկայացնեն Արցախի իշխանության ներկայացուցիչները, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։

Բայց մյուս կողմից Փաշինյանն ասում է «Միացում»՝ հիշեցնելով 88-ի Արցախյան շարժման հիմնական կարգախոսն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը, որը հետագայում մոռացության մատնվեց, քանի որ 1991 թ․ սեպտեմբերին Արցախի (ԼՂՀ-ի) անկախության հռչակումից հետո թե՛ պաշտոնական Երևանը՝ ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և հաջորդ երկու նախագահների վարչակազմերի, թե՛ Ստեփանակերտը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման քաղաքականության և դիվանագիտության մեջ սկսեցին շեշտն ավելի շատ դնել Արցախի անկախության միջազգային ճանաչման առաջմղման քաղաքականության վրա։ Ընդ որում, քանի որ մինչ օրս, որքան էլ զարմանալի է, Երևանում և Ստեփանակերտում նստող կառավարությունները չունեն հստակ մշակված, համաձայնեցված և ձևակերպված տեսլական, ծրագիր, թե ինչպես ենք պատկերացնում Արցախյան հիմնահարցի վերջնական հանգուցալուծումը, այնքան էլ հստակ չէ՝ սա դիվանագիտական մարտավարությո՞ւն է, թե՞ ռազմավարություն։ Այլ խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից և միջազգային ճանաչումից հետո Արցախը պիտի մնա որպես անկախ հանրապետությո՞ւն, թե՞ պիտի վերամիավորվի ՀՀ-ի հետ։

Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ Արցախին առնչվող հայտարարությունները արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանի համար են արվում։ Հարցը շատ կարևոր է այն պատճառով, որ Երևանում և հատկապես Ստեփանակերտում քաղաքական որոշ շրջանակներ արտաքին դիսկուրսները[1] շփոթում են ներքին դիսկուրսի հետ։ Այսինքն՝ երբ ասում ենք, որ Արցախն անկախ է, նկատի ունենք Ադրբեջանի՛ց Արցախի անկախությունը, Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը։ Նման հայտարարությունները հասցեագրված են գլխավորապես Բաքվին և միջազգային հանրությանը։ Բայց քանի որ դիվանագիտական պրոցեսն ու պաշտոնական հռետորաբանությունը ուզած թե չուզած ազդում են նաև ներքին լսարանի, այդ թվում՝ արցախահայության ընկալումների վրա, Ստեփանակերտի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների թվում է, թե Արցախը Հայաստանից էլ է անկախ, և սկսում են Հայաստանը համեմատել Ռուսաստանի կամ Մոլդովայի հետ՝ որպես մի շարքային հարևան երկրի կամ գործընկերոջ[2]։ Եվ սա էլ առաջացնում է հայաստանյան քաղաքական, հանրային տարբեր շրջանակների բնական ռեակցիան, որոնք հստակ փաստարկներով պնդում են, որ Արցախը, ունենալով որոշակի ինքնուրույնություն, այնուամենայնիվ, փաստացի քաղաքականապես, ռազմականապես, տնտեսապես և մյուս առումներով Հայաստանի անբաժանելի մասն է։ Իսկ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ։

Եվ ուրեմն, ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ուղերձի հասցեատերերը։ Որքանո՞վ է այն արտացոլում Հայաստանի ներկա կառավարության և Փաշինյանի մարտավարական կամ ռազմավարական տեսլականը հիմնախնդրի կարգավորման մասին։ Սա կոնցեպտուալ հիմք ունեցող և դրանից բխող որոշակի քայլեր, գործողություններ, քաղաքականություն ենթադրող ուղե՞րձ է, թե՞ գլխավորապես հավաքված բազմությանը և ընդհանուր հայկական, կամ ավելի ճիշտ՝ համահայկական լսարանին հաճոյանալու համար արված հերթական հայտարարությունը։

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Կայծ, Ձեր կարծիքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական ի՞նչ նշանակություն ունի։

– Փաշինյանի հայտարարությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց խորքի մեջ պետք է ասել, որ ես չզարմացա, ավելի ճիշտ՝ համոզված էի, որ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանակերտում գտնվելով, նման հայտարարություն պիտի աներ, որովհետև մեր ժողովրդի երեք բաժինները ներկա էին այնտեղ։ Կային Սփյուռքի ներկայացուցիչներ, կային, անշուշտ, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ և գլխավոր պաշտոնյաներ։ Ուրեմն ինքնաբերաբար պիտի խոսեր «Միացում»-ի մասին, քանի որ մեր տարածված ժողովրդի միասնությունն իր առջև էր։

Անշուշտ, այս հայտարարությունը քաղաքական նշանակություն ունի, հետո կասեմ՝ ինչու։ Բայց պետք է շեշտը դնել մեկ կետի վրա։ Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախյան շարժման առաջին փուլ, այսինքն՝ «Միացում» կարգախոսին, «Միացում»-ի քաղաքականությանն ու ռազմավարությանը։ Եթե կհիշեք՝ մի քանի ամիս առաջ՝ մարտին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարությունից հետո, Ստեփանակերտում գումարվեց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ ժողովը, որն իրականում ամենակարևոր հանդիպումն էր ու նոր հանգրվան, նոր էջ բացեց հայկական դիվանագիտության և ռազմավարության մեջ։ Ուզում եմ ասել, որ պետք է երբեք չմոռանալ այդ ժողովի արդյունքներն ու հետևանքները։ Այս նիստի ընթացքում Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները վստահաբար անդրադարձել են այն խնդրին, որ կարող են անհասկացողություններ, վիճաբանություններ լինել, բայց դա կարևոր չէ, որովհետև դրանք մակերեսային բնույթ ունեն, այդ տարակարծությունները, որ իբրև թե գոյություն ունեն, դուրս են եկել կա՛մ Հայաստանի նախկին իշխանություններից, կա՛մ Ռուսաստանի մի քանի անձերից, կա՛մ Հայաստանի հասարակությունից։ Բայց Հայաստանի և Արցախի գործադիր մարմինների, իշխանությունների միջև ոչ մի կասկած, վիճաբանություն, տարակարծություն չկար։ Դրա մասին պետք է մոռանալ։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե անիմաստ է կարծել, որ տարակարծություններ կան։ Պարզապես Փաշինյանը նոր մոտեցում ունի, նոր մտածելակերպ է ուզում ներշնչել թե՛ Հայաստանի ու Արցախի հանրության շրջանում և թե՛ Մինսկի համանախագահության առջև, և իր այս ուղերձով Փաշինյանն ուզում էր ասել, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններն են փոխվել, այլև փոխվել է ամբողջ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում, և դուք՝ ադրբեջանցիներ, դուք՝ Մինսկի խմբի համանախագահություն, պետք է այլևս հաշվի առնեք, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ռազմավարությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ փոխվել է։ Կարևոր էր դա սկսել գոնե խոսքով, և հիմա գործով պետք է շարունակել։ Շեշտում եմ՝ գործով։

Ամեն դեպքում կարևոր էր ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը բոլորովին վերջացած է։ Սա երկու բան է նշանակում․ 1) Մադրիդյան սկզբունքների մասին մոռացեք, 2) Քանի որ Ադրբեջանը և ինչ-որ տեղ Մինսկի խմբի համանախագահությունը չի ընդունում, համաձայն չէ կամ դանդաղ ձևով է մոտենում բանակցություններին Արցախի իշխանությունների ուղղակի մասնակցությանը, ուրեմն երկու տարբերակ կա՝ կա՛մ կընդունեք մեր պահանջը, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին, կա՛մ էլ մենք կգնանք վերամիավորման ճանապարհով։ Այսինքն՝ կա՛մ ճանաչում, կա՛մ միացում։ Ուրիշ ճար չկա։ Եվ ամենաիրապաշտ մոտեցումը սա է՝ միացումը։ Փաշինյանի մոտեցումն էապես տարբերվում է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումներից։ Փաշինյանն ասում է՝ ես հայկական քաղաքականություն եմ տանում և միայն հայկական շահերին եմ ծառայում։ Եթե կհիշեք՝ 1992-ին ԼՂՀ-ի արտաքին գործոց նախարարը Լևոն Շահնազարովն էր և նա սկսեց հայտարարել, թե մենք պատրաստ ենք զիջումների։ Եվ մեր նպատակը վերամիավորումից փոխելով դեպի Լեռնային Ղարաբաղի անկախություն՝ դա արդեն իսկ զիջում էր։ Բայց ո՞ւմ էր ծառայում այդ զիջումը․ հայկական շահերին չէր ծառայում, ծառայում էր Ռուսաստանի շահերին, որովհետև շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ միջնորդի դերը պետք է ավելի մեծանա կարգավորման գործընթացում։ Իսկ «Միացումը» և ոչ անկախությունը իրապաշտ մոտեցում է և զուտ հայկական մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն կա ղարաբաղցիների, կապանցիների կամ աշտարակցիների միջև։ Ոչ մի տարբերություն չկա, մանավանդ այսօր։ Ուրեմն ասել կուզեմ, որ իրապաշտ մոտեցումը սա է։ Իրապաշտ մոտեցումը նշանակում է հետամուտ լինել միայն ու միայն հայկական շահերին և դրանք տեսնել «Միացում» կարգախոսի ներքո և «Միացում»-ի ռազմավարությամբ։ Սրանում է Փաշինյանի մոտեցումների ամենամեծ տարբերությունը նախորդ երեք նախագահների հետ։ Անշուշտ, շատերը կասեն, որ եթե «Միացումը» առաջնահերթություն դառնա՝ Հայաստանը կդիտեն իբրև «ագրեսոր» պետություն։ Նման տեսակետ ունեցողները բոլորովին սխալվում են երկու պատճառով․ 1) Հակասում են ղարաբաղյան շարժման էությանը, 2) Մոռանում են, որ ԵԱՀԿ-ի որոշումները պարտադիր չէ, և «Միացում»-ի ռազմավարությունը հարգում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 693 անգամ
«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan