Օդային ուղիղ հաղորդակցությունը Նախիջևանի և Թուրքիայի միջև կգործի օգոստոսի 15-ից
Օգոստոսի 15-ից Թուրքիայի և Նախիջևանի միջև կգործի ուղիղ օդային ծառայություն: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանում դիվանագիտական աղբյուրը:
Այս երթուղով թռիչքները կիրականացվեն իրանական օդային տարածքով:
Գործակալության աղբյուրի համաձայն, օդային միջանցք բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) հետ երկարատև բանակցությունների արդյունքում: