Թունիսում մերժել են նախագահի պաշտոնին հավակնող 60 թեկնածուների հայտերը
Թունիսում մերժել են նախագահի պաշտոնին հավակնող 60 թեկնածուների հայտերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ փաստաթղթերում բավարար քանակությամբ երաշխավորներ չեն եղել: Հնարավոր թեկնածուների ցուցակը կհայտարարվի օգոստոսի 15-ին»,- ասել է Ընտրությունների հարցերով հանրապետական անկախ բարձրագույն հանձնաժողովի (կատարում է ԿԸՀ գործառույթները) ներկայացուցիչը:
Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է երաշխավորների ցուցակ ներկայացնի, որոնք կարող են դառնալ Թունիսի Ազգային ներկայացուցիչների ասամբլեայի առնվազն 10 պատգամավորները, կամ իշխանության տարածաշրջանային կառույցների 40 ղեկավարները կամ էլ 10 տարբեր ընտրատարածքներից 10 հազար ընտրողները:
Փաստաթղթերի ընդունման 7 օրվա ընթացքում 98 հայտ է ստացվել: Թեկնածուների թվում կան գործող եւ նախկին պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, երիտասարդական ասոցիացիաների ներկայացուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ եւ գրողներ:
Մասնավորապես, նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրություն են հայտնել երկրի նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկին (Թունիսը ղեկավարել է 2011թ. դեկտեմբերի 13-ից 2014թ. դեկտեմբերի 31-ը), նախկին վարչապետներ Համադի Ջեբալին (2011թ. դեկտեմբերի 24-2013թ. փետրվարի 19) եւ Մեհդի Ջոմաան (2014թ. հունվարի 29-2015թ. փետրվարի 6), Թունիսի պաշտպանության նախարար Աբդել Քարիմ ազ-Զբիդին, ինչպես նաեւ կառավարության ղեկավար Յուսեֆ Շահեդը:
Առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ընտրությունները նշանակվել են երկրի ղեկավար Բեջի Քաիդ էս Սեբսիի մահից հետո: