Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողից 6 միլիոն ռուսական ռուբլի ստանալու մեջ
Օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը:
Նա հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով:
Ըստ աղբյուրի՝ Վլադիսլավ Մ.-ն թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել է, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին են փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի (մոտ 92 հազ. ԱՄՆ դոլար):
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Մ. Մուրադյանը ներկայումս աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է: