«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն
Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։
22-ամյա խաղացողի համար Արքայական ակումբը կվճարի 55 միլիոն եվրո։
Վան դե Բեկի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նա «Այաքսի» ակադեմիայի սան է։ Հոլանդիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։
Անցած մրցաշրջանում Վան դե Բեկը «Այաքսում» մասնակցել է 47 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։