Փրկարարները 2 շուն են դուրս բերել Խարբերդի ջրանցքից
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ երկու շուն ընկել են Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շներին դուրս են բերել ջրանցքից: