Օգոստոսը Թուրքիայի պատմության մեջ միշտ հաղթանակների ամիս է եղել. Էրդողան
Թուրքիան օգոստոսին «պատմական հաղթանակ» կտանի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Սիրիայի հյուսիսում քրդական ձեւավորումների դեմ նախապատրաստվող թուրքական օպերացիայի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օգոստոսը Թուրքիայի պատմության մեջ միշտ հաղթանակների ամիս է եղել… Նման իրադարձությունների թվում է 2016թ. Սիրիայում Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» օպերացիան, ինչի շնորհիվ հաջողվեց թուրքական սահմանի մոտ կանխել ահաբեկչական միջանցքի ստեղծումը: Հուսով ենք՝ այս օգոստոսին եւս պատմական հաղթանակներ կունենանք»,- ասվում է մուսուլմանական Ղուրբան բայրամի տոնի առիթով Էրդողանի ուղերձում: