Թբիլիսիում անցկացվող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց ոսկե եւ արծաթե մեդալներ
Թբիլիսիում անցկացվող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճեց հաղթողի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեց 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Օգոստոսի 11-ին ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը: