Մումբաիի ռեստորաններից մեկում միայնակ ճաշող մարդու սեղանին ձուկ են դրել, որպեսզի մենակ չլինի
Մումբաիում հայտնված ցանկացած ճանապարհորդ կարող է վստահել լինել, որ եթե անգամ մենակ է գնացել ճաշելու, ապա նրան չեն թողնի հպարտ միայնության մեջ, հաղորդում է Fox News-ը:
Հնդիկ Պրակաշ Մալլիան Twitter-ի իր էջում կիսվել է ոսկե ձկնիկի լուսանկարով, որին անվանում են «Անտոնիո»:
Պրակաշը պատմել է, որ այդ ձուկն իր սեղանին են դրել Մումբաիի ռեստորաններից մեկի աշխատակիցները, որպեսզի ինքը միայնակ չճաշի:
Մալլիան բարձր է գնահատել ռեստորանի նման հուզիչ ժեստը՝ հայտարարելով, որ ճանապարհորդությունների ժամանակ երբեք նման բան չի տեսել:
Մեկնաբանություններում օգտատերերը հիացմունք են հայտնել, որոշները նույնիսկ համեմատել են այդ դեպքը ռեստորաններում ճաշկերույթների ժամանակ իրենց փորձի հետ: